Ալիևը «Գյանջայի դեպքերով» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ պայքարը չի դադարեցնելու. Փաշինյանը սեփական աթոռը պահելու աջակցություն է խնդրում։
■ Իսկ Ալիևն իրենց շեհիդների հիշատակը հարգելու համար
այցելել էր 44-օրյայից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիր, որի նպատակն է՝ հիշեցնել «Գյանջայի դեպքերի» և «ՀՀ զինված ուժերի հրթիռային հարվածների մասին Հայաստանի տարածքից»:
Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ էին
հայտնել, որ Ադրբեջանի նախագահը Գյանջայի հուշահամալիրում հանդիպել է փոքրիկ Նիլա Ալիևային և նրա պապիկին, ում ծնողներն իբր «սպանվել են Հայաստանի տարածքից հրթիռային հարվածից»:
Ավելի ուշ ադրբեջանական «Ազերթաջը» նույնիսկ
հարցազրույց է արել աղջկա հետ:
Ադրբեջանական քարոզչամեքենան այս համատեքստում հերթական անգամ պնդել է, որ «ՀՀ զինված ուժերը 2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին հարվածներ են հասցրել առաջնագծից 80 կմ հեռավորության վրա գտնվող Գյանջայի ուղղությամբ՝ «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» հրթիռային համալիրներից, որից 26 մարդ՝ մահացել, 146-ը վիրավորվել է»:
Ըստ այդմ, ըստ ալիևյան ռեժիմի, պատերազմից հետո կառուցված Գյանջայի հուշահամալիրը ոչ միայն հուշարձան է, այլ նաև միջազգային հանրությանն ուղղված կոչ՝ «Հայաստանի հրթիռային հարվածները խաղաղ բնակչության ուղղությամբ Ժնևյան կոնվենցիայի և մարդկային հիմնարար արժեքների խախտում են»:
Հիշեցնենք, որ այս
հարցը Բաքվի «դատավարության» օրակարգում է, և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից և դատարան գործուղված «տուժողներից» ցուցմունքներ են կորզվել և կորզվում՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի:
Նշենք, որ ավելի վաղ Ալիևը
պահանջել էր հետաքննել «Գյանջայի դեպքերը», պատասխանատվության ենթարկել մեղավորներին, և անգամ ակնարկ էր եղել փոխհատուցման մասին: Իսկ Բաքվի «դատավարության» ժամանակ Բաքուն այս դեպքերի համար
մեղավոր է դեռևս համարում ՀՀ զինված ուժերին, և անգամ անուններ են «կորզվել» և հնչել:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս հարցում անհրաժեշտության դեպքում ևս «կհամագործակցի» Ալիևի հետ՝ իր իշխանության շարունակականության ապահովման դիմաց, քանի որ Ալիևի համար «Գյանջայի դեպքերի», «Խոջալուի ցեղասպանության» (44-օրյայից հետո նախաձեռնվել է նաև «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրի կառուցում, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են) թեմաները փակված չեն: