⚡️Նուբարաշենի գերեզմանոցում ձիեր են վխտում` ապականելով գերեզմաննները
MakaryanNews-ին ահազանգում են, որ Նուբարաշենի գերեզմանոցում խայտառակ իրավիճակ է տիրում: Նախ գերեզմանոց տանող նորմալ, բարեկարգ ճանապարհ գոյություն չունի, և ասֆալտը իրենց իշխանության միակ բրենդը դարձրած այս իշխանությունները այստեղ նորմալ ճանապարհ չեն կառուցում, որ մարդիկ կարողանան բարեկարգ ճանապարհով այցելել իրենց հարազատների շիրիմներին:
Բացի այդ, մեկ այլ` շատ ավելի լուրջ խնդիր կա, որի նկատմամբ անտարբեր են Նուբարաշենի թաղապետն ու մյուս պատկան մարմինները` Երևանի քաղաքապետարանը, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը և այսպես շարունակ: Խոսքը ձիերի մասին է, որոնք հարակից տարածքից (հավանաբար եզդիական գյուղից) գալիս մտնում են Նուբարաշենի գերեզմանատուն, վնասում և ապականում գերեզմանները, ուտում շիրիմներին դրած ծաղիկները, որովհետև գերեզմանատունը բաց է, որևէ ցանկապատ գոյություն չունի:
Տեսանյութում այդ ամենը պարզ երևում է փաստերով: Հուսանք` Երևանի քաղաքապետարանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարություն այս հրապարակումից հետո գոնե քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ և կզբաղվի բարձրացված խնդրով:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
@MakaryanNews