Մարդկանց դեմ պայքարում մտնել նրանց անկողինն ու ներքնաշորը ամենաանօրինական ու անբարոյական բանն է։ Անձնական կյանքի իրավունքի խախտման մասին խոսելն արդեն ավելորդ է։
Ովքեր սա գործիք են դարձրել, պետք է հիշեն, որ նույնն իրենց դեմ է արվելու, մի օր էլ իրենց ինտիմ կյանքն է դրվելու հանրությանն ի տես, քննարկման առարկա դառնա։ Անդառնալիության սահմանը չի կարելի հատել, ուղղակի չի կարելի մեր հանրության մակարդակն էսքան իջեցնել, չի կարելի հանրային քննարկման թեմաները հասցնել էսքան ցածր, նողկալի մակարդակի…
Araks Melkonyan