Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան■ JF-17C Block-III կործանիչներն Ադրբեջան են բերվել «Indus Shield Alpha» ադրբեջանա-պակիստանյան ռազմաօդային համատեղ զորավարժության համատեքստում: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեցին նաև ադրբեջանական
լրատվամիջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած
caliber.az-ը:Իսկ զորավարժությունների նպատակն է՝ կատարելագործել երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցությունը, մարտավարական կոորդինացիան և օպերատիվ համատեղելիությունը: Այսինքն, Ադրբեջան-Պակիստան համատեղ այս զորավարժությունը կենտրոնացած է օդային մարտի վարման ժամանակակից մարտավարության համատեղ մշակման, պլանավորման և առաքելության իրականացման վրա՝ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում:
Բացի այս, «Indus Shield Alpha» ռազմական միջոցառումը ծառայելու է որպես կարևոր հարթակ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և հակաօդային պաշտպանության ոլորտում հնարավոր խնդիրների դեպքում համատեղ արձագանքման միջոցների ամրապնդմանը:
Բաքուն զորավարժության շրջանակում սեփական բազայում Պակիստանից Ադրբեջան կործանիչների վայրէջքը, տարհանումը, շրջադարձը և մնացած գործողությունները համարում է կարևոր JF-17C Block-III-երի հնարավորությունների գնահատման առումով, որոնք ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել:
Այսինքն, սա թույլ է տալիս որոշում կայացնողներին գնահատել, թե ինչպես են կործանիչների համակարգերն աշխատում հրամանատարական և կառավարման ազգային ճարտարապետության շրջանակում՝ փոխգործակցությամբ առկա ՀՕՊ, հետախուզական և դիտարկման միջոցների հետ:
2025 թվականի հոկտեմբերի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծականում նշվել է, որ հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, հնարավոր է՝ ապագայում դեռևս գնահատման փուլում գտնվող թուրքական օդ-օդ Gökdoğan и Bozdoğan հրթիռներն ինտեգրվեն կործանիչներին:
Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան
Վերջին օրերին մամուլում քննարկվում է, թե «Ադրբեջանը Պակիստանից կործանիչների առաջին խմբաքանակն է ստացել»: