🇺🇸🇦🇲 TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները,
աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
📌 Նա նշել է, որ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։
🗣 «TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ |
armenpress.am|