Գերիների թեմայով բավականին գրառումներ եղան, որոնք իմի բերելով, ասեմ՝
ա. Մոտակա ամիսը ԱԱԾն (նրանցից, ով դեռ երկրի անվտանգության մասին դեռ մտածում է) պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ, հետագայում մեկ տարվա ընթացքում, միայն ԱԱԾ-ի թույտվությամ և ներկայությամբ, ընդորում ԱԱԾն պետք է հաստատի թողարկվող տարբերակը:
բ. Մենք երբեք չենք իմանա ինչ հոգեբանական ազդեցություն են ունեցել իրենց վրա Ադրբեջանում, կարողացել են դիմանալ թե չդիմանալ այդ ճնշմանը, դրա համար, ցանկալի է մոտակա 10 տարին իրենց արգելվի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, որը կունենա գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Բանակ էլ չասեմ:
գ. Իսկ ընդհանրապես, պետք է այդ մարդկանց հանգիստ թողնել, թող այդ մղձավանջից դուրս գան, ազատությունը վայելեն և քիչ ավելորդ առիթներ ունենան ետ վերադառնալ այդ դժոխային օրերը:
Ինչու այսքան խիստ, որովհետև ունեցել ենք շատ վատ նախադեպ, երբ հարցազրույցից հետո, ադրբեջանցիների սկսել են որոնել խմբի մնացած մասը , ինչը ավարտվեց մեծ ողբերգությունով:
Հիշեք որ մի գերությքան մեջ էլի մարդիկ կան, փորձեք չվնասել նրանց:
Սա այն տարրական, առաջնային գործողություններն են , որոնք թույլ կտան, որ Ադրբեջանը զրոյական ներգործություն ունենա Հայաստանի տեղեկատվական անվտանգության վրա:
Տիգրան Քոչարյան@armgeopolitic