Նախկին դատավորներներից հետ են պահանջում ավել վճարված արձակուրդային գումարներըՀրաժարական տված կամ կարգապահական խախտման պատճառով լիազորությունները դադարեցված՝ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի երեք դատավորի դեմ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) գումարի բռնագանձման հայցեր է ներկայացրել դատարան։ ԲԴԽ-ն հօգուտ Դատական դեպարտամենտի պահանջում է բռնագանձել ավելի քան 2,6 մլն դրամ՝ որպես ավել վճարված արձակուրդային գումար։
📌 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Ավագ Գաբրիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2025թ. փետրվարի 6-ին, և ԲԴԽ-ի
որոշմամբ փետրվարի 10-ից նրա լիազորությունները դադարեցվել են։
🗣 Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից «Հետքին» պարզաբանեցին,
❗️որ եթե պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար իրեն տրամադրվել է ամենամյա արձակուրդ, ապա նրան վճարված հիմնական և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարները չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով։
Իրավակարգավորումների տրամաբանությունն այն է, որ արձակուրդային վճարը տրամադրվում է ամբողջ տարվա համար։ Դատավորը լիազորությունները վայր դնելիս պարտավոր է գործատուին հետ վճարել չաշխատած օրերին բաժին ընկնող գումարը, եթե տվյալ տարին ամբողջությամբ չի աշխատել։
Նախկին դատավորներներից հետ են պահանջում ավել վճարված արձակուրդային գումարները
ԲԴԽ-ն հօգուտ Դատական դեպարտամենտի ցանկանում է բռնագանձել ավելի քան 2,6 մլն դրամ՝ որպես ավել վճարված արձակուրդային գումար։