🚫 Էմանուել Մակրոնը Ստեփանակերտում չի եղել․ Արամ Սարգսյանը սխալ է
🗣 Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի վերջին քարտուղար, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ․ Սարգսյանը մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «բազմիցս եղել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում»։
«Մակրոնը տեղյակ է ամեն ինչից, ինքը բազմիցս եղել է և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում․․․»,- հավելել է Սարգսյանը։
Քաղաքական գործչի այս պնդումը չի համապատասխանում իրականությանը. ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների (ԱՄՆ, ՌԴ) որևէ ղեկավար երբևէ Ստեփանակերտ չի այցելել։ ❌
Նշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում առաջին անգամ եղել է 2018 թվականին։