Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ ▫️Վաղը Եվրոպան կհավաքվի Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Մայրցամաքի տարբեր երկրների առաջնորդները, Կանադան՝ հյուրի կարգավիճակով, կքննարկեն, թե ինչպես համագործակցել՝ անվտանգությունն ու կոլեկտիվ դիմադրողականությունը ամրապնդելու համար։ ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտա
🇦🇲🇫🇷Президент Франции Эммануэль Макрон прибыл в Армению Сначала он примет участие в саммите Европейского политического сообщества в Ереване, после чего 5 мая начнётся его государственный визит в страну, в рамках которого запланировано подписание двусторонних документов и совместные заявления для СМИ. Макрон также посетит мемориал Цицернакаберд, Музей древних рукописей Матенадаран и отправится в Гюмри, где почтит память жертв землетрясения 1988 года и примет участие в концерте «Музыкальный мост: Армения–Франция». t.me/economyofarmenia
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանեց Երևան «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց ։ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով: Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան: Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին: