ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը տեսանյութ է տարածել, որում անդրադառնում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե ՀՀ գլխավոր խնդիրն այն է, որ երկրում չկա ռազմարդյունաբերություն:
«Չեմ ուզում հանգամանալից կերպով անդրադառնալ ռազմարդյունաբերության ոլորտի վերջին տարիների ձեռքբերումներին, նվաճումներին, ընդամենը մեկ տեսանյութով եմ ցանկանում կիսվել, որում այն, ինչ կտեսնեք, արտադրվել, մշակվել է ՀՀ ներսում:
Տեսանյութում արձակվող հրթիռները գալիս են հերթական անգամ պայթեցնելու նմանատիպ քաղաքական ուժերի կողմից անընդհատ, անդադար տարածվող ստերը»,- ասել է նախարարը՝ կից հրապարակելով նաև հայկական հրթիռների արձակման մասին տեսանյութը: