🔷Իրանը միայն ձգտում է ապահովել Իրանի ժողովրդի օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել, Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահը
📌«Բազմիցս խախտված խոստումները, բանակցությունների ընթացքում հարձակումները և քաղաքական սպանությունները խորը անվստահություն են առաջացրել Իրանում Վաշինգտոնի նկատմամբ։ Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ տարածաշրջանը չեն շահի հակամարտության վերսկսումից»,- նշել է Փեզեշքիանը։