ℹ️ ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. Դա Փաշինյանի գաղափարն է📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։
🔴 Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։
🔴 Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման բան հայտարարեց առաջարկելով լրագրողներին «մարջ գալ», որ իրենք 26-ին ավելի շատ ձայն են հավաքելու, քան 21-ին են ստացել: Եվ սա հենց Փաշինյանի գաղափարն է, որը շուտով ՔՊ-ական խմբակը կսկսի լայնորեն կիրառել:
🔴 Սրանով մի բանի են ուզում հասնել մարդիկ մտածեն, որ, միեւնույն է, ՔՊ-ն արդեն հաղթել է, ի՞նչ իմաստ ունի գնալ ընտրության, քվեարկել եւ հետո հուսախաբ լինել:
🔴 Գաղտնիք չէ, որ ընտրողների ցածր մասնակցությունից միայն ՔՊ-ն է շահելու: Նրա էլեկտորատը, այսպես թե այնպես, գնալու է ընտրատեղամաս, ու փոքր մասնակցության դեպքում իրենք մեծամասնություն կկազմեն»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք