«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, սոցհարցումների արդյունքները վկայում են, որ ՔՊ-ի վարկանիշը, չնայած քրտնաջան փիառին, բարձրաստիճան հյուրերի, օրինակ, Վենսի այցին, նաեւ բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելուն, ոչ մի կերպ չի աճում։
Եթե ՔՊ-ն օրեր առաջ սպառնում էր ընդդիմությանը, թե «թույլ չենք տալու Գյումրի 2», այսինքն հետընտրական կոալիցիաներ, ապա հիմա մարտավարություն են փոխել փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ընտրողի վրա, նրան հիասթափեցնել ու հուսահատեցնել, որ ներշնչեն «իրենք արդեն հաղթած են», ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։