Blog

  • Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զան…

    Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։
    Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։
    Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։
    Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։
    Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։
  • Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վեր…

    Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի, մտադիր է նման կերպ աջակցել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։
    Սակայն խոսքն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերաբերում, այլ՝ մյուս գերիներին։
    Մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ու ընկերները, այդուհանդերձ, շարունակում են ամեն ինչ անել Վարդանյանին ազատելու համար։
    Հատկապես ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Բաքվում երեք տարի պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի ազատության համար ԱՄՆ բարձրաստիճան այրերի հետ շարունակում է բանակցել։ Խոսքն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, Թրամփի աղջկա ամուսնու, ինչպես նաեւ՝ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդիի մասին է, հատկապես որը մտերիմ է Աֆեյանի հետ։
    Պատմում են, որ Աֆեյանը համոզում է, որ այս անձինք ուղիղ դիմեն Ալիեւին՝ չսպասելով, որ ՀՀ իշխանություններն իրենց լիազորեն դա անել, որը պաշտոնական հիմք կդառնար Ալիեւին դիմելու համար։
  • «Ռուպեր»՝ մոմերի կողքին. կադր Կիրանցի եկեղեցուց…

    «Ռուպեր»՝ մոմերի կողքին. կադր Կիրանցի եկեղեցուց

    https://cdn4.telesco.pe/file/721d21fac3.mp4?token=TM2PJhFQGPFrukgus3raADVB-LD8oZBrP4tpu6jwANVVJZyC9dkFCsNCriMJibJtMmr_tnqVFee8ARI4JZ50KJV12XN8tKYzj3AsODohppM3u03HHr2CMtmV6bfh8m9P4C_Z-Zmhvn1jSZQcf55y_RAijJdfSVWhJiEWdg6c9cmBDEz3Wk8gpD9Biv-UGuiTPqVyaHthDwI5dFsvPs1fk8vtGZTlhrn42E67bHpvWg-Qy71vHmmaR_PR2Yrvy0Lr6ph4smxQQVaEnYjc3E1S55nZqgDkyYxHdtKFxx9BEMjEoh79msJwTeToElgF4Qif4gM61JUxzUT2DM-S1P8imZo6aeC2NFhzMiVnJ9XFNVFUVcrCPzDcij-B0tv23CBzffvW20lSh3An9P2wvSnONFsQyTa_GBo9_ARaSbs0cwFoEw_4nNJBYiMK6gyW11KMoODG_7KDWQVNv_4YwbR3UHRl4EzgzV2PPKhFGxBawaNj7ZVydgFE8M3ApmlXAjyWnzKU0G3k0NAl-RvLd-n4YIhxFOwQvBZaNm5Tapaaghs2JxJ8d-hV_I-gvqgekFl_59szqHcDFJP3HhxJohZArHEeHnC5X7d1MicsZZARprXxfwCTlok0yc3QZr-oU-U84yUgyzrSdN_BhmtvZUL-V8pxLMioafZT_iN__6kiJ_I

  • Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել, հայտարարել …

    🔹Իրանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ոչ ոք չի ուզում առաջնորդ լինել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

    📌«Մենք չգիտենք, թե ում հետ գործ ունենք։ Մենք առաջնորդ ենք փնտրում»,-նշել է նա։

    https://cdn4.telesco.pe/file/1f53bca055.mp4?token=f9MhOQn2QWv6P7ZoIIsee7uN7QZMKlC8cMIQMteetEeNSrGjhEqzGTdufzE4k17tEZ6NHYeZqocsOh-egJ1k4cIt7lqzguHlvWuLDmXtL7HBDkveETPvfw9XxOhC3cjJMnmgUV27-QDwKF-cT2VxWOpHETDRAXE69NgT5B1ZyoNE6IUFPOF4zDcBrgxK5U8Z169A4Cs7Sbc0OaFKBYD-mCNkzVrJTsrKeYrX-3KFo_ODhgSjvKIsP0D65LdxPCOLQ33IQVWGM0cbTx573fBsG4jPgGdmswZsaPRC058IEVilHsbYWAAunOVmcomdpxhJBtSIDUrMjtAlju1ujh8tvA

  • ԵՄ ղեկավարները գալիս են Երևան. դիվանագիտական համարանիշներով հարյուրին հասնող մեք…

    ԵՄ ղեկավարները գալիս են Երևան. դիվանագիտական համարանիշներով հարյուրին հասնող մեքենաներ` կենտրոնում
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ «Պուտին…

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ «Պուտին — Մեդվեդև» օրինակով վերադարձի պայմանավորվածություն երբեք չի ունեցել ու նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքականության էջն իր համար փակ է համարել, ինչի մասին տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին:
    Քոչարյանը նաև նշել է, որ չնայած այդ հանգամանքին, երրորդ նախագահի թիմը լայնածավալ տեղեկատվական արշավներ է իրականացրել իր դեմ կառավարման ամբողջ ընթացքում:
    @armgeopolitic

  • Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհ…

    📌 Ի հեճուկս հայաստանյան իշխանությունների ցանկությունների՝ նախօրեին Եվրոպական խորհրդարանը «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատեց իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պահպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքների ներքո։
    Տիգրան Աբրահամյան
  • Работа учреждений в центре Еревана 5 мая будет организована удаленноРабота учре…

    🔥 Работа учреждений в центре Еревана 5 мая будет организована удаленно
    Работа учреждений, действующий в столичном административном округе Кентрон (Центр), 5 мая будет организована удаленно, сообщает Общественное телевидение Армении со ссылкой на Министерство образования, науки, культуры и спорта РА.
    «Учреждениям, действующим в других округах Еревана, предлагается организовать работу удаленно при необходимости», — говорится в сообщении.
    4 мая в Армении объявлен нерабочим днем.
    @newsarmenia