Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Մենք այսօր ունենք խաղաղություն: Եվ մենք հասկացել ենք մի բան, որ, եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը միայն մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունն առնվազն ավելի շատ պետք չէ»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ նա ասաց՝ մի քանի տարի առաջ ՀՀ-ն ուներ անվտանգության երաշխավոր՝ գրած թղթի վրա:
«Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից և դարձանք պետություն: Այդ անվտանգության երաշխավորի երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն, մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,-նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ փոփոխվող աշխարհում ով չի փոխվում, արժանանալու է դինոզավրերի ճակատագրին: Վարչապետը չբացառեց, որ 6 ամսվա, 6 ժամվա ընթացքում իրադրությունը կարող է այնպես փոխվել, որ շատ գնահատականներ ՀՀ-ն վերափոխի:
«Այն երկրները, որոնք այդպիսին չեն, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտում են»,-շեշտեց Փաշինյանը: