Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հարցին։
«Իրանի շուրջ իրավիճակի լարումից հետո և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանությունները բերվել են աշխատանքի արտակարգ աշխատանքի ռեժիմի, կապ է հաստատվել Հայաստանի քաղաքացիների հետ, և հիմա ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
Իհարկե, բարդություններն ակնհայտ են, գրեթե բոլոր վերաբերելի երկրներում փակ թռիչքային գոտի է հայտարարվել, չեղարկվել են թռիչքները։ Օրինակ, ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, և, օգտվելով այդ հնարավորությունից, մենք կազմակերպել ենք և կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխությունը ԱՄԷ-ից դեպի Օման, որտեղից էլ թռիչքներ ենք կազմակերպում դեպի Երևան»,- մանրամասնել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև պարզաբանել է, թե որն է այս գործընթացում Հայաստանի արտաքին գործերի նախարարության դերակատարումը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ