Ինչու՞ է Հայկ Մարությանի նախկին թիմակցի նկարը մինչև հիմա Երևան-Սևան մայրուղու վրա
Սա Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի գովազդային պաստառն է, որ փակցվել է Երևան-Սևան մայրուղու վրա դեռ 2023 թ. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ու արդեն երեք տարի է` չի հանվում:
Գրիգորյանը նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ցուցակով է դարձել ավագանու անդամ, բայց հետո Մարությանին զրկել են մանդատից, ինքն էլ, այլ թիմակիցների հետ, հետագայում խզել է հարաբերությունները իրեն ավագանու անդամ դարձրած Մարությանի հետ:
Ու հետաքրքիր է, որ ոչ մեկի մտքով չի անցնում այս տղայի պատկերը, որ իրենից երեք տարի առաջվա, այսինքն` ժամկետանց գովազդային պաստառ է ներկայացնում ընդամենը, հեռացնել Երևան-Սևան մայրուղում տեղադրված այս գովազդային վահանակից: Հազիվ է անցորդներին հետաքրքրի այս կիսաանհայտ ավագանու անդամի ժամկետանց գովազդը կամ հաճելի լինի նրա պատկերն ամեն օր տեսնելը:
Սա պետության և սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ գուցե փոքր, բայց ուշագրավ և կարևոր վերաբերմունք է, երբ թույլ են տալիս, որ հանրային վայրերում տարիներով ժամկետանց և հանրությանը ոչինչ չտվող գովազդային պաստառներ մնան:
https://youtu.be/8Lzlf3x_ODY?si=I3ZbiR6WF_Weto5k