Իրանը ներկայումս չի տեսնում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ խաբել է Իսլամական Հանրապետությանը։
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի խորհրդական Քամալ Խարազին։
«Ես այլևս չեմ տեսնում դիվանագիտության համար տեղ, քանի որ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները: Մենք դա տեսել ենք երկու անգամ», — նշել է նա։
Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ, երբ «տնտեսական ճնշումը հասնի այն կետին, որ այլ երկրներ միջամտեն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումն ապահովելու համար»։
https://cdn4.telesco.pe/file/feb008ec65.mp4?token=tRS54oiDOyqANYMBjapDkaxAy6aMoXDbQxKRib2gAKJeZa7NQnm7469SygyGMXAKLZr9zHuZEtfQ0UDh0ldDYURpMVYahI7KMKtqd-4vUaltIXmI9Ugkjiq6-11BHQmWabF4YmrON7xmTZ0FdsAWMxpoyRFmwHkQ6m00oGFpoioxZKC_GhrSVU9EtcjaDS-CkptF-m0GCKHkvOJZ_2ZNBc8_0zjerpOmBLJlFK6FwKnZpXtdLbdtbxbIrlTFFFy1Mo2jujSzQjyqp3PnKSqX1Xwlsn6-CsWB1Z1ilc8hgesmYnzwd1IK6UD0wrt5F0lACt28NdPPA2EVP5b6admAdl7GN2UjrzPetTT0Uay3bMntQYG4vGMh7tVE2h3JqzBp5HazidsH2zenbUPfKTqfF-LRPHE2jNU9HgHe2cUFOTBGTRMrBUpqx_P-mm1YNkB2QVljdKvHapxHPAvhG-qEcklMj_HIKdswe821dDeutrZwWbulrN8cRXztuKjv69_sO_gTX1xbdlrMeOzGlVjWVbgggQtbe7yPjT3fpYuJopiv2zIyb6lODSUSjt_jbY7IqjagrQjyYNSE468Mn4qO6Omz1W_hocxpl4NS9rl6QGeehL4hhxZdAbrzKw4uC-QXhOwIZZ7-BV04-V1CavF7icBpjF0y1Ce_1uAqqeRLMY0