Ալիևն արդեն որերորդ անգամ անուղղակի (եղել է նաև ուղղակի) ցույց է տվել հայկական բանակի շարքային զինվորի, նորմալ սպայի և հրամանատարի արածը։ Այսինքն, հայ զինվորը, սպան, հրամանատարը կարողացել են այնպես անել, որ ուղղություն փոխեն, զգացնել են տվել, որ կորուստներ են շատ ունենալու։ Ավելին, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի աջակցությունն ունեցած Ադրբեջանն ի վիճակի չի եղել շարունակել պատերազմը։ Բայց ռազմական, քաղաքական ղեկավարությունն արդյո՞ք շեշտադրել են միշտ այս հանգամանքը։ Կրկնում եմ մենք այն ելքով, այն արդյունքով, որն ունեցավ 44֊օրյան, կարող էինք չպարտվել։ Եթե ունենայինք այլ ղեկավարություն, հաղթելու կամք, ռազմական ղեկավարությունը համառ լիներ և ընդդիմացող, այդ թվում ՊԲ֊ի, չլիներ բարդակ և անթույլատրելի մարդկանց չթույլատրվեր լիքը տեղեր մտնել, որտեղ չպիտի... էս շարքը շատ է, և շատ ավելի նեղ մասնագիտական բաներ կան։ Բայց փաստ է այդ խայտառակ պայմաններում բանակը կռվել է։ Բայց պատերազմից հետո ՀՀ ղեկավարությունը ներկայացրեց միայն թռնել, փախնել, դասալքություն։ Եվ այսօր արդեն կռվելու ցանկություն ունեցող չկա էլ։
Բայց մենք իրավունք չունենք մոռանալ կատարված հերոսությունները։
Հ.Գ. Ի դեպ, այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ծննդյան օրն է։
Գեներալ, ծննդյանդ օրը շնորհավոր։ Շնորհավոր, որովհետև ես միշտ շատ ուժեղ մարդ եմ, շնորհավոր հանուն երբևէ ունեցած անցյալի և արածի, որը, իհարկե, հետո ոչնչացվեց…Հուսամ մի օր կստանամ հարցերիս պատասխանը, և չեմ բացահայտի մի Օնիկ Գասպարյանի, որին չեմ ճանաչել։
Սխալներ թույլ եք տվել, և դրա մասին միշտ հրապարակավ եմ խոսել։ Գրածս ավելի այլ բաների մասին են։
Իսկ հիմա, ամեն դեպքում, շնորհավոր։ Առողջ եղեք, գեներալ։