2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը (Լինդա Էուլջեքչյանը)։
Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ բոլոր բանտարկյալները հուսահատված են, քանի որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ կապը կտրվել է, որը նրանց համար սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների հիմնական մատակարարն էր։ Էուլջեքչյանը նաև հայտնեց, որ իր հետ կապ է հաստատել մեկ այլ գերու կին, որի ամուսինը նույնպես ցավեր ունի և բժշկական օգնություն չի ստանում, սակայն կինը վախենում է խոսել լրատվամիջոցների հետ։
ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր, որ ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։
https://www.civilnet.am/news/973058/
«Ուժեղ ցավեր ունի, բժշկի չեն տանում»․ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ ամուսնու վիճակի մասին — CIVILNET
Գևորգ Թոսունյան 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյանը) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝…