Երեկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն նախօրոք ձայնագրված ելույթում նշում էր, որ Հորմուզի նեղուցի իրանական արգելափակումը պայմաններ է ստեղծել, որպեսզի ապագայում իր երկիրը Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ համաձայնության գա կառուցելու նավթամուղեր և այդ երկրների նավթն արտահանելու Իսրայելի տարածքով։
Սա ակնհայտ անիրատեսական հեռանկար է, քանի որ Պարսից ծոցի արաբական միապետություններում, եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» չափազանց վտանգավոր հուզումներ։
Միևնույն ժամանակ, այսօր «Ալ-Ջազիրայի» արաբական ծառայությանը հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Արաղչին խոսում էր հետպատերազմական Պարսից ծոցի տարածաշրջանի ճակատագրի մասին՝ նշելով, որ ամերիկյան ռազմակայանները ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են արաբական երկրների անվտանգությունը, ուստի կարիք է լինելու նոր՝ Իրան — արաբական երկրներ, տարածաշրջանային անվտանգության համակարգ ստեղծելու։
Կասկած չկա, որ այս պատերազմը ցանկացած ելքի դեպքում էլ անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը՝ ազդելով նաև հարակից և ավելի հեռու տարածաշրջանների վրա։
#հարափոփոխ_տարածաշրջանը🆔 @vardan_voskanian