«Մինչ օրս հայ հասարակությունը կառավարվել է արմատականների կողմից։ Նրանք ապրել են դատարկ երազանքների, հիվանդ մտածողության, նոր տարածքների ձեռքբերման և «ծովից ծով Հայաստանի» վրա կառուցված պետականության երազանքով և տեսել են դրա դառը հետևանքները։ Եթե նրանք ցանկանան այսպես շարունակել, ապա կբախվեն ավելի մեծ ողբերգությունների։ Ընդհանուր առմամբ, Հայաստան կոչվող պետության գոյությունը կարող է կասկածի տակ դրվել…», սա ասում է ադրբեջանցի պատգամավոր Արզուխան Ալիզադեն՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի կողմից պարտադրվող սահմանադրական փոփոխություններին հայ հանրությունը «ոչ» ասի, ապա դա ծանր հետևանքներ կունենա։
Սա շատ համահունչ է այն քաղաքականությանը, որն իրականացնում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը՝ մշտապես առաջնորդվել պատերազմի սպառնալիքով՝ սեփական հանրությանը հարկադրելով գործել ընդդեմ անկախության ու ինքնիշխանության և հանուն «խաղաղության»։
Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», Օրուել «1984»-ի հայտնի խոսքերը ավելի քան արդիական են այսօր։
Իսկ Ադրբեջանից եկող սպառնալիքները, ատելության ու թշնամանքի քարոզը պետական մակարդակով աննկատ պետք է թողնել, չէ՞ որ դա խանգարում է «կեղծապետության» կառուցմանը, որտեղ Անկախության հռչակագրից հրաժարումը անկախություն է, իսկ մեզ «թշնամի» կոչելը ու մեր պետության դեմ զավթողական ծրագրերի մշակումը՝ «բացառիկ խաղաղություն»․․․