Թույլ չտալ 2021-ի կրկնություն
______________
Նիկոլ Փաշինյանը 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես էր գալիս որպես «խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ և հակաօլիգարխիկ, դասակարգային պայքարի առաջամարտիկ (որպես խորհրդանիշ ընտրել էր մուրճը): Նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա: Նաև խոստանում էր հակաօլիգարխիկ պայքար մղել: Խաբեց: Ինչպես միշտ: Արցախը հանձնեց Ադրբեջանին ու կառուցեց սուպերօլիգարխիկ համակարգ՝ թալանը հասցնելով աննախադեպ չափերի:
Հիմա նույն բանն է ուզում անել ու 2026-ի ընտրությունների ժամանակ նույն ձևով ուզում է խաբել: Այս անգամ հարվածի տակ է դնում Հայաստանը: Նիկոլի բերած «խաղաղությունը» արցախյան տարբերակով է լինելու:
Ընդդիմության խնդիրը պետք է լինի 2021-ի կրկնություն թույլ չտալը: Իսկ դա նշանակում է համախմբված պայքար, սխալների ուղղում, հատվածական շահերի բացառում:
Մարդկանց պետք է հստակ բացատրել, թե ինչ է ստացվելու Նիկոլի բերած «խաղաղության» դեպքում և ինչ այլընտրանք կա:
Հանրությունը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի մերժմանը: Մնում է, որ քաղաքական ուժերը առաջնային համարեն իշխանափոխությունը, այլ ոչ թե պատգամավորական մանդատ ձեռք գցելը:
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.