‼️ Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց:🔸 «Հրազդանի կիրճ «պահպանվող լանդշաֆտ»-ը պետք է ունենա կառավարման ծրագիր։ Այս ծրագիրը մշակելու համար տևական ժամանակ է պահանջվելու։ Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում ընտրվել է կազմակերպություն, որը կմշակի կառավարման ծրագիրը։
🔸 Մինչև այս ծրագրի մշակումը կիրականացվեն հատուկ գործողություններ, որոնք միտված կլինեն կիրճի ընթացիկ վիճակի պահպանմանը, բնապահպանական առումով մատչելի հանգստի հնարավորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա այցելուներին հաղորդակցվել բնության հետ՝ նվազագույնի հասցնելով կենսաբազմազանության և էկոհամակարգային գործընթացների վրա ազդեցությունը»,- զեկուցել է բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ |
armenpress.am|