Եկեղեցի քանդելը կոնֆլիկտածին չէ, իսկ դրան արձագանքելը կոնֆլիկտածի՞ն է. Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ իշխանությունների արձագանքին Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից եկեղեցի ոչնչացնելու վերաբերյալ
Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածի՞ն չէ, եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ, իրենք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը, միակողմանի խաղաղություն չի լինում