«էս ի՞նչ խոսալու ձև ա, մյուս անգամ չտենամ նման տոնով էս խմբում ինչ-որ բան քցես»․ ՔՊ-ի ներքին չաթի «ռազբոռկան» շարունակվում է
«Ես չգիտեի, որ խմբի կանոններին հակասում ա վրոդվված ձայնային ուղարկելը։ Ես, ի վերջո, մարդ եմ, չգիտեմ՝ էլ ո՞ւմ բողոքեմ, ո՞ւմ ասեմ։ Խմբում էլ եմ գրել, որ Ծերենցի փողոցում համարյա ամեն օր հոսանքազրկում է, ոչ մի արձագանք չի եղել, ՀԷՑ էլ զանգում ենք, ոչ մի բան չի փոխվում՝ արձագանք չկա։ 30 տարի ես շատ լավ գիտեմ՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Էն ժամանակ էլ ինչքան կարողացել ենք, ձեն հանել ենք, ես՝ նույնպես։ Իսկ թե ուր էինք, ինչի ձեն չէինք հանում, որովհետև շատ լավ գիտեինք՝ ձեն հանողներին ինչ են անում։ Հիմա գիտենք, որ էդ վիճակը չի, որ կարանք մեր բողոքը արտահայտենք, կամարտահայտվենք, դրա համար մեզ չեն տա պատերի տակ սպանեն, կամարտահայտվում եմ՝ ես անձամբ։ Հիմա ես պետք ա վախենա՞մ, ի՞նչ անեմ, Ձեր ձայնայինից ի՞նչ հասկանամ ես, պարոն Հակոբյան ջան, ի՞նչ անեմ ես հիմա, վա՞խ ապրեմ, որ սխալ բան եմ արել։ Եթե ես հիմա պետք ա վախենամ, եթե ինձ ինչ-որ բան ա սպառնում, ես ոչ մի ձայնային չեմ ուղարկի, իհարկե»,-արդեն նախազգուշանալով իր խոսքն ավարտել է ՔՊ-ի հորինած «դեմոկրատիայի» շունչն իր մաշկի վրա զգացած ՔՊ-ականը։
https://makaryannews.am/5391.html
ԲԱՑԱՌԻԿ․ «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն»․ ՔՊ-ի ներքին չաթում Ռոմանոս Պետրոսյանից են դժգոհել «Մի հատ կարա՞նք ճշտենք՝ Ռոմանոս Պետրոսյանենք լույս ունե՞ն, ո՞նց կարանք կապ հաստատենք, իմանանք՝ իրանք լույս ունե՞ն, թե՞ չէ, որովհետև Ծերենցի…
«էս ի՞նչ խոսալու ձև ա, մյուս անգամ չտենամ նման տոնով էս խմբում ինչ-որ բան քցես»․ ՔՊ-ի ներքին չաթի «ռազբոռկան» շարունակվում է
MakaryanNews-ը քիչ առաջ հայտնել էր, որ ՔՊ-ի ներքին չաթում Վահագն անունով մի ՔՊ-ական առավոտից հոսանք չունենալու պատճառով իր անկեղծ դժգոհությունն է հայտնել ՀԷՑ նորահայտ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանից։…