Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն և երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ:
18-ամյա մարզիկը հաղթել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում՝ հավաքելով ավելի քան 1 միլիոն 30 հազար ձայն, ինչը կազմել է ընդհանուր քվեների 51 տոկոսը, հայտնում են ԿԳՄՍ-ից:
Լավագույնի կոչման համար Մանուկյանի հետ մրցել են ադրբեջանցի, շվեյցարացի, բրիտանացի և պորտուգալացի մարզիկները: