«Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գտնվող «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգը ՌԴ զինված ուժերին մատակարարել է «Պլանշետ-Ա» հրետանու կրակի կառավարման կրովի համալիրների հերթական խմբաքանակը։
«Պլանշետ-Ա»-ն ժամանակակից հաշվարկային համակարգ է, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների աշխատանքը կամ հրետանու կրակի կառավարումն ավտոմատացնելու համար (ինքնագնաց և քարշակվող հաուբիցների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ականանետային ստորաբաժանումների):
Համալիրը զգալիորեն կրճատում է թիրախի հայտնաբերման պահից մինչև հրետանու աշխատանքի մեկնարկն ընկած ժամանակահատվածը, ինչը հատկապես կարևոր է սահմանափակ ժամանակի և մարտական արագ փոփոխվող իրադրության պայմաններում: