Blog

  • Страну тоже так топят Տիգրան Մեծի պողոտան՝ հորդառատ անձրևներից հետո…

    Страну тоже так топят
    ⚡️Տիգրան Մեծի պողոտան՝ հորդառատ անձրևներից հետո

  • Все остальные партии, которые не подписали заявление о нелегитимности властей, м…

    Все остальные партии, которые не подписали заявление о нелегитимности властей, можем считать николовскими? Имеем на это право? Мы, как народ, можем же так думать, что они участвовали и помогли переизбраться Пашиняну!?
    🚩SisMasis〽️ Подписаться в MAX
    ❗️Эта власть не может быть легитимной по итогам выборов: 6 оппозиционных сил выступили с совместным заявлением Под ним подписались блоки “Сильная Армения” и “Армения”, партии “Процветающая Армения”, “Просвещённая Армения”, “Армянский национальный конгресс”…

  • Երկրպագուներն ընտրել են իրենց հերոսին. Սպերցյանն արձագանքել է հերթական հեղինակավ…

    Երկրպագուներն ընտրել են իրենց հերոսին. Սպերցյանն արձագանքել է հերթական հեղինակավոր մրցանակին
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների …

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
    Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
    Մասնավորապես՝
    1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
    Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
    2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
    Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
    3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
    Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
    4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
    Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
    5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
    Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
    Ուստի մենք հայտարարում ենք.
    Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
    Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
    Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
    Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
    Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։
    14 հունիսի 2026 թ.,
    Երևան

  • Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահ…

    ❗️Հիքմեթ Հաջիևը և նրան ուղեկցող պատվիրակությունը Հայաստան են ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը:
    Անվտանգության խորհրդի գրասենյակ/Armenpress
  • Агнеса Хамоян: Сегодня утром канцелярия второго президента Роберта Кочаряна офиц…

    Агнеса Хамоян: Сегодня утром канцелярия второго президента Роберта Кочаряна официально объявила о том, что президент Кочарян покинет Армению с трехдневным визитом. Визит был личным, планировался давно и был отложен из-за напряженного предвыборного графика.
    Информация о многочисленных предыдущих визитах президента никогда не предоставлялась заранее из-за их частного характера. Однако, учитывая недавние фальсификации, распространяемые властями относительно визитов представителей оппозиции, канцелярия считает необходимым защитить общественность от ожидаемой дозы правительственных фальсификаций.
    И что происходит через несколько часов? Кочаряну запрещают покидать страну (я не знаком с «оправданиями» правоохранительных органов на данный момент). Но еще более нелепыми являются заголовки на правительственных сайтах и фейки: «Роберт Кочарян пытался покинуть страну, пытался сбежать»…
    Так говорит команда, лидер которой — мастер побегов и уловок. Он улетел с 1 марта, сбежал в бункер после 9 ноября и спрятался под кроватью после освобождения Кочаряна.
    Ваши товарищи по команде даже смеются над тем, что вы написали, ребята, даже если бы Кочарян был летуном, несмотря на ваши предупреждения в 2018 году (не приезжать), он бы приехал, боролся, сел, снова боролся и будет продолжать это делать.
    Спокойно, садитесь. @armnewz

  • Шесть оппозиционных сил Армении отказались признать легитимность итогов выборов …

    ❗️Шесть оппозиционных сил Армении отказались признать легитимность итогов выборов — заявление
    Шесть оппозиционных политических сил Армении выступили с совместным заявлением по итогам парламентских выборов, состоявшихся 7 июня, и политической ситуации в стране.
    Заявление подписали партия «Процветающая Армения», блоки «Сильная Армения» и «Армения», партии «Светлая Армения», «Армянский национальный конгресс» и «Национально-народный полюс».
    В заявлении отмечается, что парламентские выборы в Армении прошли в условиях, которые, по оценке подписавших его политических сил, «ставят под фундаментальное сомнение свободный, справедливый и конкурентный характер избирательного процесса».
    Оппозиционные силы утверждают, что в ходе всего избирательного процесса, включая предвыборный период и день голосования, имели место «системные и организованные нарушения», оказавшие существенное влияние на свободное волеизъявление избирателей, обеспечение равной политической конкуренции и общественное доверие к избирательным институтам.
    «Представленные официальные данные о выборах не отражают реальную волю народа и точные результаты выборов», — говорится в заявлении.
    Подписавшие документ политические силы считают, что зафиксированные в таких условиях результаты не могут служить основанием для формирования легитимной власти, пользующейся доверием большинства народа.
    @newsarmenia

  • Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարն…

    ⚡️ Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
    https://armtimes.com/hy/article/338435
  • Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով ԿԱՐԴԱԼ…

    Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Չենք պատկերացնում, թե 6 ուժերի ընդունած նման հայտարարությունից հետո այդ ուժերից …

    Չենք պատկերացնում, թե 6 ուժերի ընդունած նման հայտարարությունից հետո այդ ուժերից երկուսն ինչպես կարող են գնալ ԱԺ:
    Մենք ձեզ չենք ստիպում, որ չվերցնեք մանդատները, մենք ասում ենք, որ դուք ընդունել եք այնպիսի տեքստ, որից հետո ուղղակի անհասկանալի է, թե ինչպես պետք է վերցնեք մանդատները:
    @armgeopolitic