«Իրանը փորձում է այնպես անել, որ այս պատերազմը շատ թանկ նստի ԱՄՆ-ի վրա․ թանկ՝ ոչ միայն ռազմական, այլև տնտեսական և քաղաքական առումներով։ Պրակտիկան ցույց է տալիս, որ հենց Թրամփը հանդիպում է լուրջ դիմադրության, հաճախ նահանջում է»։
«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է։
«Միակ բանը, որ կարող է կանգնեցնել Դոնալդ Թրամփին, օրինակ, նավթի գների կտրուկ ու երկարատև բարձրացումն է։ Մյուս կողմից այս ռազմական գործողությունը առանձնանում է նրանով, որ ԱՄՆ-ի ներսում դրա նկատմամբ շատ փոքր աջակցություն կա։ Նույնիսկ Թրամփի կողմնակիցների մոտ անընդհատ այն միտքն է առաջանում, որ փաստացի ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում առաջնորդվում է ոչ թե իր սեփական, այլ Իսրայելի շահերով»։
Ըստ վերլուծաբանի՝ Թրամփի 2-րդ նախագահությանը ամենապատրաստվածը Չինաստանն է. եթե առաջին շրջանում Չինաստանը փորձում էր փոխզիջման գնալ, ապա հիմա կտրուկ է պատասխանում՝ սահմանափակելով հազվագյուտ մետաղների արտահանումը։
«Սա բերեց նրան, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի կամ Եվրոպայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն է վարում, քան Չինաստանի դեմ, որովհետև տեսնում է՝ չինացիները պատրաստ են կոշտ գործել։ Իրանն էլ անցյալ տարի և մինչ այդ փորձում էր չգնալ էսկալացիայի, բայց դա Թրամփի վարչակազմի կողմից ընկալվում է որպես թուլության նշան։ Այդ պատճառով Իրանի իշխանություններն էլ են հասկացել՝ Թրամփի հետ «փափուկ» ձևերով արդյունքի չեն հասնի»։
🎦զրույցն ամբողջությամբ