Դատարանը հօգուտ Նիկոլ Փաշինյանի վճիռ է կայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2026թ. մարտի 18-ին մասնակի բավարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի։ ❗️Դատարանը պարտավորեցրել է հերքել պաշտոնյայի վերաբերյալ զրպարտություն պարունակող տվյալները, սակայն մերժել է 1 մլն դրամ փոխհատուցման պահանջը։
🔻 2025թ. հունիսի 6-ին «Հրապարակը» «Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը» վերնագրով նյութ էր հրապարակել։ Լրատվամիջոցն այն անվանել է քննադատություն, որը հիմնված է եղել հարցադրումների վրա և չի պարունակել պնդում։ Սակայն, դատարանն այլ գնահատական է տվել։
🔻 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին այսօր՝ 2026թ. մարտի 17-ին, վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե: 🗣️ Արմինե Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է 2024թ. տարեվերջին հրապարակած խմբագրական…