Եթե ընտրությունների արդյունքում ընդդիմության մեջ ավելի շատ ձայն ստանա Քոչարյանը, ապա ինքը պիտի լինի վարչապետ, դա ընտրությունների չգրված օրենքն ա, ով ավելի շատ ձայն ստանա կոալիացիայի արդյունքում ամենակարևոր պաշտոնը իրեն պիտի բաժին հասնի։
Հաշվի առնելով թե հիմա ինչ կենդանի ա կառավարում, էդ աթոռին ՑԱՆԿԱՑԱԾ մարդու նստելը արդեն դրական տեղաշարժ կլինի պետության համար, այդ թվում նաև Քոչարյանի։
Բայց արդեն փաստ ա, որ Քոչարյանի ուժը չի կարող ամենաշատ ձայները տանել ու ինքը դա բոլորից լավ ա հասկանում։
Մենք ունենք հիմա բառի բուն իմաստով գոյաբանական խնդիր, ու սրա մասին ամենաշատը խոսում են հենց Քոչարյանը ու իր թիմակիցները։
Հիմա նկատում ենք, որ իր թիմը ամբողջությամբ հարձակման ա անցել Սամվել Կարապետյանի ուժի դեմ։ Եթե սրանք լինեյին սովորական ընտրություններ, ապա նորմալ կլիներ մյուս ընդդիմադիրների դեմ խոսելը, բայց սա ուղղակի ընտրություններ չեն, սա կոլաբորանտներին հեռացնելու հարց ա։
Չի կարելի խոսել փրկությունից, ու հարձակվել մյուս ընդդիմադիրների վրա նսեմացնելով էդ բառը։
Իսկ Սամվել Կարապետյանի թիմակիցները լավ կանեն չտրվեն նաև էդ կողմից եկող սադրանքներին ու զբաղվեն միայն քարոզչությամբ։
Քոչարյանին հանգիստ չի տալիս գլխավոր ընդդիմության թագը կորցնելը, Սամվել Կարապետյանի ուժին անվանում ա էքսպերիմենտ, ինքն էլ դե փորձառությունն ա էլի։ 😁😁 Ոնց հասկացանք իր անհանգիստ լինելը խրոնիկ բնույթ ա կրում։ ))