⛪ «Նույնիսկ խորհրդային տարիներին Վեհափառը դատարանի առաջ չէր կանգնել». Նաթան արքեպիսկոպոս
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հայտարարել է, որ Վեհափառ Հայրապետին դատարան հրավիրելը աննախադեպ դեպք է, նշելով, որ նույնիսկ խորհրդային տարիներին Հայ Եկեղեցու պետը երբևէ դատարանի առաջ չի կանգնել։
Սրբազանը նաև հայտնել է, որ Արման Սարոյանի կարգալուծության հարցը քննարկվել և որոշվել է եկեղեցական սահմանված կարգով՝ եպիսկոպոսների և Գերագույն հոգևոր խորհրդի մասնակցությամբ։
Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին հարցերին, իսկ Կաթողիկոսի նշանակումն ու փոփոխությունը բացառապես եկեղեցու կանոնական իրավասությունն է։
Սրբազանը նաև ընդգծել է. «Վարչապետը պետությունը չէ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին միայն Հայաստանի եկեղեցին չէ, այլ աշխարհասփյուռ եկեղեցի է»։