🟨 Քաղաքային իշխանության մոլի ընդդիմախոսներն այս անգամ էլ առաջ են ընկել բնականոն հունով ապրող նորատունկ ծառերի ծաղկունքից և թմբկահարել, թե ալբիցիաները, լագեստրոմիաները կամ հնդկական յասամանները իբր ամբողջովին չոր են ու ծաղկունքի փոքր հույս անգամ չեն ներշնչում։
▫️Հղում ենք անում մասնագետներին, այսպես՝ հրապարակման մեջ նշված ծառերը իդեալական վիճակում են, պարզապես դրանց հյութաշարժը բավականին ուշ է սկսում և ծաղկում են հունիսի կեսերին: Հատկապես ալբիցիան 4-5 ամիս ծաղկման շրջան է ունենում: Մեկնաբանությունում նշված ծառերի գները ևս իրականության հետ աղերս չունեն, դրանք վերաբերում են տասը տարեկան հասուն ծառերին:
▫️Տնկարանի ընդլայնմանը զուգահեռ ձեռք են բերվել նաև համեմատաբար ցածր գնով փոքր ծառեր, որոնք տնկարանում աճեցնելուց և մեծացնելուց հետո, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս տեղափոխվել և տեղափոխվում են քաղաքի կանաչ գոտիներ: Այդ ծառերի սակագները տատանվում են 20 հազարից մինչև 35 հազար դրամ:
▫️Այս կերպ ձեռք են բերվել հազարավոր ծառեր, և տնկարանի միջոցով քաղաքը տնտեսումներ է ապահովել: Նշենք նաև, որ Երևանում տնկվում են նաև բազամաթիվ ծառեր, թփեր և ծաղիկներ, որոնք բացառապես աճեցվել են համայնքային տնկարանում, մասնավորապես՝ աճեցվել է տարբեր տեսակի ավելի քան 10 հազար ծառ, ավելի քան 50 հազար ծաղկատեսակ և շուրջ 100 հազար թփատեսակ:
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան