Մի երկու տեղեկություն ոչ միտումնավոր հումորի ժանրից։ Տրամաբանության օրենքների ասպետ, դժվար մատչելի ճշմարտությունների բացահայտիչ ու մեր ժամանակների մեծ ստրատեգ Փիթ Հեգսեթն էն օրը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի բաց լինելու միակ խոչընդոտը Իրանն է (!!!) և որ եթե Իրանը բացի նեղուցը, այլևս խնդիր չի լինի։ Կալասը մեզ քիչ էր, հիմա էս ապուշի մտքի փայլատակումներին պիտի սկսենք ամենօրյա ռեժիմով հետևել, որ հանկարծ բան բաց չթողնենք։ Մյուսը նույնիսկ ավելի լավն է։ Թրամփի կաբինետի մի ուրիշ անդամ տեղեկացրել էր, որ իրենք Իրանի վրայից հանել են նավթ վաճառելու արգելքը, որովհետև էդ պարագայում նավթի գինը կընկնի միջազգային շուկայում, ինչը կվնասի Իրանին!! Ես էս տեսակ ապուշների գոյությունը Հյուսիսային Կորեայի կամ Թուրքմենստանի կառավարություններում պարզապես բացառում եմ։
9. Քանի նավթի գնից ու սանկցիաներից ենք խոսում, ռուսների վրայից էլ են հանել սանկցիաները ու ռուսները հիմա օրական $170 միլիոն հավելյալ փող են աշխատում նավթի վրա։
Գրելու դեռ շատ բան կա, բայց արդեն չափից դուրս երկար ստացվեց։ Շարունակությունը հաջորդիվ։
Արման Գրիգորյան
@armgeopolitic
Photo