Մասնավորապես, ցեղասպանության ժխտման կամ արդարացման, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու համար նախատեսված պատիժները ներառվել են ՔՕ 354.1 հոդվածում («նացիզմի վերականգնում»)։ Այս արարքները պատժվելու են մինչև 3 միլիոն ռուբլի տուգանքով, կամ դատապարտյալի աշխատավարձի/այլ եկամուտների չափով՝ մինչև երեք տարվա ընթացքում, կամ մինչև երեք տարվա հարկադիր աշխատանքով։
ՔՕ 243.4 հոդվածում կատարված փոփոխություններով սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի գերեզմանների ոչնչացման, վնասման կամ պղծման, ինչպես նաև նրանց հիշատակին նվիրված հուշարձանների, հուշակոթողների վնասման համար՝ ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Այս հանցագործությունները պատժվելու են 2-ից 5 միլիոն ռուբլի տուգանքով կամ դատապարտյալի եկամուտների չափով՝ մեկից հինգ տարվա ընթացքում։ Բացի այդ, կարող են կիրառվել պարտադիր աշխատանքներ, մինչև հինգ տարվա հարկադիր աշխատանք կամ նույն ժամկետով ազատազրկում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է պատիժ՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտման կամ արդարացման համար։