Blog

  • Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրություն…

    Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
    Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:
    ԱԳՆ
  • Փաշինյանն ու իշխանության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ…

    ❗️Փաշինյանն ու իշխանության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ե…

    🎼Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։
    «Միասնության թեւերի» թիմը կեսգիշերին ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված՝ Ցեղասպանության զոհերի անմահ հիշատակին նվիրված միջոցառմանը։
    Արդարությունը գալիս է վերականգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջմղմանն ուղղված քայլերը։
  • Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հ…

    🟨 Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին`ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով:
    ▫️Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար:
    ՀՀ ԱԳՆ

  • ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբԱպրիլի…

    ❗️ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
    Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
    Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:
    Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։
    Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների:
    Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին:
    Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
    Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար:
  • Руководители РА пытаются оправдать совершивших Геноцид армян – Самвел Карапетян…

    Руководители РА пытаются оправдать совершивших Геноцид армян – Самвел Карапетян
    Нынешние руководители Армении пытаются оправдать тех, кто совершил Геноцид армян, более того, пытаются поставить знак равенства между жертвой и палачом. И открыто заявляют, что международное признание Геноцида армян больше не является одним из приоритетов внешней политики Армении. Об этом говорится в послании мецената и предпринимателя Самвела Карапетяна.
    «Мы выступаем за установление и стабильность дипломатических отношений с Турцией на основе основополагающих принципов международного права и без ущерба для исторической правды и национального достоинства», — говорится в послании Карапетяна.
    @alphanewsam
    Подписка на Alpha Ne
    ws
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Армянская рана не заживаетСегодня 111-я годовщина Геноцида армян.111 лет назад с…

    👩🏻‍🎓Армянская рана не заживает
    Сегодня 111-я годовщина Геноцида армян.
    111 лет назад со стороны стоящей у власти в Османской империи партии младотурков («Иттихат ве тераки») был организован геноцид, в результате которого в 1915–1923 годах массовой депортации и истреблению подверглось армянское население провинций Османской империи, в том числе Западной Армении.
    Днем памяти жертв Геноцида армян считается 24 апреля 1915 года, когда в Константинополе согласно заранее подготовленным спискам было арестовано около 235 представителей армянской интеллигенции (аресты армянских деятелей в Константинополе продолжались и после 24 апреля).
    Основными организаторами геноцида являются лидеры младотурок Талаат, Джемаль и Энвер, а также руководитель «Специальной организации» Бехаэддин Шакир. Параллельно с геноцидом армян в Османской империи происходили погромы ассирийцев и понтийских греков.
    Мы помним и требуем. Ни Никол Пашинян, ни Ален Симонян, ни какой-либо другой представитель этой власти не сможет заставить нас забыть то, что произошло с нашими предками.
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Հայի վերքը չի սպանում😔Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է: Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից 111 տարի առաջ կազմակերպվել է ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։
    Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։
    Հիշում ենք և պահանջում: Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Ալեն Սիմոնյանը, այս իշխանությանբ ոչ մի այլ ներկայացուցիչ մեզ չի կարող մոռացնել տալ այն, ինչ կատարվել է մեր նախնիների հետ:

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմա…

    Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու համար։
  • Քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ 1.5 ժամ սպասելուց հետո…

    Քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ 1.5 ժամ սպասելուց հետո