Անհրաժեշտ է հայկական քաղաքական միտքը բարձրացնել «Путин сказал армянам давать проход» մակարդակից
Արփինե Հովհաննիսյանը տեսանյութ է տեղադրել, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր 2՝ մանդատները վերցնել — չվերցնելու սցենարներն իրենց ռիսկերով ու հնարավորություններով։
Թե՜ Արփինեի, թե՜ ադեկվատ խոսք հնչեցնող այլ անձանց պարագայում նկատել եմ այս խնդիրը, որ շատ մարդիկ ուղղակի հրաժարվում են ընդունել այն իրականությունը, որը կա ու երբ դու իրենց ասում ես այդ իրականության մասին, իրենք սկսում են քեզ վիրավորել։ Մարդիկ կարծում են, որ կա մեկ քայլանոց կոմբինացիա, որը կարելի է խաղարկել ու իշխանություն փոխել, բայց դա չի արվում։ Օրինակ, կարելի է կոչ անել մարդկանց դուրս գալ փողոց, մարդիկ դուրս կգան փողոց ու իշխանությունը կփոխվի կամ կարելի է ընդամենը չվերցնել մանդատները ու դա բավարար է, որ Նիկոլը գնա։ Կամ ավելի տարածված խոսույթ, որ հերիք է՝ Պուտինը մեկ զանգ անի ու ամեն ինչ կփոխվի կամ էլ իշխանության տարածած թեզը՝ Պուտինը ուզում է, բայց չի կարողանում փոխել մեզ։
Իհարկե, այս ամենում իր մեծ մեղքն ունի նաև ընդդիմությունը, որը վերջին ամիսների իր խոսույթով նման ակնկալիքներ է ձևավորել ու հիմա մարդկանց նման պահվածքն ուղղակի շոկի հետևանք է։
Ընկերներ ջան, մանավանդ ընդդիմադիր հայացքներ ունեցող ընկերներ ջան, ցավոք, ամեն ինչ այդքան պարզ չէ ու ոչ մի մեկ քայլանոց կոմբինացիա չկա, որը հնարավոր է անել, բայց չի արվում։ Կարողացեք լսել, ընկալել և ընդունել ադեկվատ խոսքը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ովքեր ամեն ինչի լուծումը ներկայացնում են շատ պարզ ու հեշտ ձևով, այո՜, դա ականջահաճո է, բայց որպես կանոն՝ վերջում պարզվում է, որ նման մարդիկ ընդամենը զբաղվում էին խաբեությամբ, ինչին հաջորդում է մեծ հիասթափությունը։
Կա իրականություն։ Եկեք ընդունենք այդ իրականությունը ու գտնենք լուծման ճանապարհը, որը հենց երկարաժամկետ ու տքնաջան աշխատանք է պահանջելու։ Իրականությունը մերժելը ինքնախաբեություն է։
Եւ ինչու՞ այս գրառման համար ընտրեցի հենց այդ վերնագիրը, որովհետև համարում եմ սա հոգեբանական խնդիր, սա միայն քաղաքականության մասին չէ, մենք ազգովի հարցերի լուծումը պատկերացնում են «Путин сказал армянам давать проход» տրամաբանության մեջ, իսկ վերջին ամիսներին ժողովրդի լայն զանգվածների համար տրամաբանությունը մնացել է նույնը, պարզապես փոխվել է проход տվողի անունը․․․
🇦🇲 Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները: Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն , ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ: Արփինե Հովհաննիսյան @armgeopolitic