🔹ՀՀԿ Գործադիր մարմնին առաջարկում եմ դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու առաջարկով, գրել է Մասիս համայնքի նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը
📌«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր առջև դրված խնդիրը կարող ենք արդյունավետ լուծել։ Հանուն այդ նպատակի` առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները»,-գրել է նա։