🇦🇿 Արդբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Իրանի տարածքից ԱԹՍ-ներով հարձակումներ են իրականացվել Նախիջևանի տարածքի վրա։
❗️Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք ընկել է Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
🗣 «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ:
Ադրբեջանական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ» ,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
📌 ԱԳՆ-ից միաժամանակ հայտնում են, որ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
🇦🇿🇮🇷 Իրանի տարածքից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում: Տեսանյութը՝ ադրբեջանական APA-ի