Blog

  • Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։«Արմեն…

    Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Մենք այսօր առողջապահությունը մեր երկրում դարձնում ենք ինդուստրիա։ Ինչպես և կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում։ Ընդ որում, այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, այլ համակարգված ու ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ, օրինակ, առողջության ապահովագրության հարցում մենք ունենք որոշակի վստահություն, որ մենք այլևս հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել»,- ասել է Փաշինյանը։

  • Ըստ Փաշինյանի՝ խաղաղության վերանայումն աշնանը նոր պատերազմի կբերիԱՎԵԼԻՆ…

    📌Ըստ Փաշինյանի՝ խաղաղության վերանայումն աշնանը նոր պատերազմի կբերի
    👉ԱՎԵԼԻՆ
  • «Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու հ…

    «Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու համար
    «Արվեստը և պատմությունը պետք է առաջացնեն քննարկումներ, ոչ թե բանտի սպառնալիք». սա հատված է մարտի 14-ին «Բարս Մեդիա»-ի տարածած հայտարարությունից, որով կոչ են անում կինոգործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին։ Նրան Թուրքիայում դատում են «Բարս մեդիա»-ի համարտադրությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ցուցադրելու համար: «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում Աքսոյը 2024 թվականին ստորագրել էր Դիարբեքիրում ֆիլմի ցուցադրության դիմումը, տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ է նախաձեռնել։
    📌 Այս պատմության մասին «Հետքը» զրուցել է «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ․ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ

    «Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու համար

    Այս տարվա մարտին թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյը դատվում է 301-րդ հոդվածով՝ «թուրքական ազգին և…

  • ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025թ. ամռանը բանակ զորակոչվ…

    🗣 ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025թ. ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։
    💬 «Նույն թվականին ծնված երեխաները, որոնք անգամ դասարանցիներ են, տարբեր ժամկետներով են ծառայում. մեկը ծառայում է 2 տարի, մյուսը՝ 1.5։ Մենք նամակներ ու դիմումներ ենք գրել, սակայն բոլորս ստացել ենք նույն պատասխանը՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Գայանե Սարգսյանը։ |arm.sputniknews.ru|

  • «Բոլորին դեմ եմ» թիմը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում իր գործունեո…

    ❗️«Բոլորին դեմ եմ» թիմը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսում նորաստեղծ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը։
    «Մեր նպատակն է ներկայացնել այն քաղաքացիների շահերը, ովքեր այսօր իրենց տեղը չեն գտնում առկա քաղաքական բևեռներում։ Կուսակցության հիմնադրման և առաջնահերթությունների մասին մանրամասն կարող եք ընթերցել մեր պաշտոնական վեբկայքում»,- ասված է թիմի տարածած հաղորդագրության մեջ։
  • ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂhttps://youtu.be/QX-_5mkmnEkՀՀ վարչապետի ճեպազրո…

    🔴 ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    https://youtu.be/QX-_5mkmnEk

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

    ՀՀ վարչապետի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
    #news #armenia #pashinyan #armenpress
    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • «Չեմ կարող աջակցել այս պատերազմին». սկանդալային հրաժարական ԱՄՆ-ում• ԱՄՆ հակաահ…

    🇺🇸 «Չեմ կարող աջակցել այս պատերազմին». սկանդալային հրաժարական ԱՄՆ-ում
    ⚡️ ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ քննադատելով վարչակազմին
    🗣️ «Սա խղճի ընտրություն է»․ հայտարարել է՝ Իրանի դեմ գործողությունը հիմնավորված չէ
    ❗️ Նրա խոսքով՝ բավարար հետախուզական տվյալներ չեն եղել, իսկ որոշումը եղել է քաղաքական
    🔥 Դոնալդ Թրամփը հակադարձել է՝ Իրանը իրական սպառնալիք է, գործողությունները՝ կանխարգելիչ
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Հայաստանի Հանրապետությունը Վրաց Կաթողիկոսի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբա…

    🇦🇲 Հայաստանի Հանրապետությունը Վրաց Կաթողիկոսի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով, քննարկում ենք․ Փաշինյան
  • Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում։ Իրենք էդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք …

    🟨 Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում։ Իրենք էդ ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ։
    ▫️Եթե այդ օլիգարխները կարող են 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն։ Ես 30 անգամ չեմ կարող ձգվել, բայց կարող եմ 100կմ հեծանիվ քշել։ Թող գան, իրենք ձգվեն, ես հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, ինտելեկտի՞ց։ Թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան։
    ▫️Ես համոզված եմ, որ 2 օլիգարխներն էլ թույլիկ են՝ և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով։
    Նիկոլ Փաշինյան

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտ…

    Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված խաղաղության գագաթնաժողովը նշանակալի փոփոխություն է մտցրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։
    Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը գաղտնազերծեց ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։

    «ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստել է տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է զեկույցում։

    Նշվում է, որ այս զարգացումները նշանակալի փոփոխություն են ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության մեջ։
    ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ