Blog

  •  Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը Պետք է ուշադիր լինել. իշխանության նե…

     Նոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը
     
    Պետք է ուշադիր լինել. իշխանության ներկայացուցիչների երեկվա ձևակերպումները և տոնայնությունը՝ գալիք ընտրությունների թեմայով, խոսում են իշխանության մարտավարության փոփոխության մասին։
     
    Երկու շաբաթ առաջ «բարձր դռնից» եկած sms–ը «թույլ չենք տա Գյումրի -2» լոզունգով էր։ Իրար հերթ չտալով կրկնում էին։ Սա ակնհայտ սխալ էր, որովհետև իշխանությունը ինքն իր ձեռքով բանաձև տվեց ընտրական պրոցեսին։ Ու որքան հաճախ էին այդ բանաձևը կրկնում իշխանության խոսնակները, այնքան այն արագ էր տարածվում հասարակության մեջ ու դառնում ընդդիմադիր համակարգերը լուռ համախմբող գաղափար։
     
    Սա իշխանությունները ֆիքսեցին, և երեկվա ասելիքի շեշտադրումները հուշում են մարտավարության կտրուկ փոփոխության մասին։ «Գյումրի-2»-ը ենթադրում էր, որ իշխանությունն ընդունում է, որ ընդդիմադիր ուժերը հավաքում են նվազագույնը 51 տոկոս, իսկ իրենք փոքրամասնություն են։ Իսկ նոր sms-ի բովանդակությունը լրիվ հակառակն է, իբր «ընդդիմության պայքարն ընդամենը ընդդիմադիր ձայների՝ մի 20 տոկոսի համար է»։ Իբր՝ իշխանությունը վերարտադրվում է 50 և շատ ավելի տոկոսով։
     
    Վստահաբար, առաջիկայում հենց այս մարտավարությունն են առաջ տանելու, իբր «մենք հաղթած ենք, մեր դեմ խաղ չկա»՝ ձեռքի հետ գործի դնելով կեղծ սոցիոլոգիական արշավներ։
    Բայց վստահաբար նաև ա´յս մարտավարությունն է կարճ ժամանակ անց փոխվելու. այն հնացած է և տեխնոլոգիաների այս դարաշրջանում իրական հանրային տրամադրությունների հետ առերեսման ընթացքում արագ արժեզրկվում է։
     
    Երեկ հանրայնացված մարտավարության մյուս, ածանցյալ նպատակը ներընդդիմադիր լարվածություն և հակասություններ առաջացնելն է։ Սա փորձելու են ուժեղացնել նաև ստվերային ազդեցության մեթոդներով։ Սա, այնուամենայնիվ, վատ հաշվարկված մոտեցում է, որովհետև ընդդիմադիր բոլոր համակարգերում կան լուրջ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ այս պրիմիտիվ հնարքն աշխատի։
    Կա նաև օբյեկտիվ կարևոր գործոն. ընդդիմադիր խոշոր համակարգերն իրարից ձայն չեն փախցնում։ Ստացվել է մի ընթացք, երբ նրանք հավաքում են, կոնսոլիդացնում են իրենցը և չեն փախցնում ինչ-որ կոնստանտ ընդդիմադիր էլեկտորատ։
    Եվ վերջապես, այս մարտավարության մյուս ածանցյալ գիծը լկտի հարձակումներն են ընդդիմադիր համակարգերի և գործիչների հանդեպ։
     
    Հետագա ընթացքը
     
    Անկախ իր տոնայնությունից, փոփոխվող  մարտավարություններից, շարքերին դուխ տալու քայլերից՝ իշխանությունը շատ լավ տիրապետում է օբյեկտիվ վիճակին, իսկ այն նրան վերարտադրման հնարավորություններ չի տալիս։ Այս պայմաններում առաջիկայում  ի՞նչ սպասել իշխանությունից.
     
    1.    Իշխանությունը ձևավորելու է իր դաշինքը՝ ՔՊ+իրավապահներ (քանի որ ոչ մի վարկանիշային քաղաքական ուժ չի համագործակցելու իշխանության հետ)
    2.    Մեծացնելու է ճնշումներն ընդդիմադիր գործիչների դեմ
    3.    Առանձնապես չի փորձելու պայմանավորվել՝ հասկանալով, որ դրանք բոլորը սառույցին գրված պայմանավորվածություններ են և չեն պահվելու։
    4.    Փորձելու է մեղմել իր իսկ հրահրած սուր ներհանրային կոնֆլիկտները (Եկեղեցու դեմ արշավը և այլն)
    5.    Շարունակելու է սոցիալական կաշառքներ բաժանել, բայց կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական դիվիդենտ դրանք չենք բերում (Առողջության ապահովագրում, թոշակների բարձրացում և այլն)
    6.    Փորձելու է իրական լուծումներ գտնել հայկական «մոլդովական սցենարի» համար։ Բայց սա շատ ռիսկային է. նախ՝ դժվար է հաշվարկել, թե ինչ հանրային-փողոցային լարման կբերի, և երկրորդ՝ ուղղակի դա կարող է բերել մյուս ընդդիմադիր ուժերի կտրուկ, ձայների ոչ թե համարժեք, այլ՝ շոկային մեծացմանը։
    7.    Այլ տարբերակներ..
     
     
    Ինչ պետք է անի ընդդիմությունը
     
    Ընդդիմադիր համակարգերը պիտի դադարեն միայն իշխանական նարատիվներին արձագանքելուց, պիտի ճկուն լինեն՝ կարճաժամկետ մարտավարությունների առումով, պիտի հանրային գիտակցության մեջ դոմինանտ դառնան՝ սեփական մոտեցումների, սեփական առաջարկների ներկայացմամբ։ Պատրաստ լինեն իրավիճակի էական փոփոխություններին՝ չկորցնելու համար շահեկան ընթացքը։ Ի վերջո, պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ

  • Я не могу поверить, что найдется судья-армянин, который вынесет приговор Католик…

    Я не могу поверить, что найдется судья-армянин, который вынесет приговор Католикосу всех армян Гарегину II, этот человек будет предан анафеме, народ будет проклинать весь его род.
    Об этом заявил глава Российской и Ново-Нахичеванской епархии Армянской апостольской церкви архиепископ Езрас Нерсисян в интервью ТАСС.
    Telegram-канал: t.me/Armenian_Life

  • Առանձնազրույց՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. վարչապետ…

    Առանձնազրույց՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. վարչապետ

    https://cdn4.telesco.pe/file/a0d7cd2f9f.mov?token=EeN65VvZeoz5uX9C6xPcstefqyVQgW8idFij0T2vT7kWe1nMcps56lPRZRH6dX0hFqYBNH1wF4Dv-pTca9zGolU9yEuxUMbRU1ToNGMvwLoQFnAXaquXzSII-psrEnAgmJeBtLf68x9UhlgUSnzqLRq7YYBVjxyS37kzFGuo6n1TV4acFKfRjZvqAu37-lJndM4ic3U9ZghyhGGB0vCVHmYVflyJnqIbXWxo8zn583DJEQKEIPP3roR8NymqJ1s-LIwSgRXDbczrPU-blL3t72EA8c3TM14u6gvGB6ZkO7u8ypmidWrEEfF4rQb3DUlv4LyZ1NVkR8tSMJwJ8GfvEw

  • Թբիլիսիում կայացել է Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույ…

    🔹Թբիլիսիում կայացել է Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը

    https://cdn4.telesco.pe/file/db63c70f46.mov?token=E_Lf30QjCFGJIODAmkVsFTDh5aws9_XUV0r4MHIY9oW1AvkZOLcFr_CY81CYyA4TtH1wEGVb6j_iiBNn5SoqLfxBqEaMssNBgcKZqdZv2kM7-CsfYX9_B9bvcxxhsd7F7DBeIN5U3NOf3MwEKC-W-W8IR8u6jSK9bGsbhVDNvs0uhXBCJ2K2HlFUEbXT056X2nTm4fFxqW5BN4LJfoW8pfq53Jfya34VzTS2v_-OiBiGu5WfLeThmiQTHtUA02eWcw4kDgJYNS2o2__IiNymIFuczVqaXwD44Mf4q7H5VgqHQ8a_YZSeZYosPvqJzXecvJwjSZRLlG9HjnlkWRcqYg

  • Առանձնազրույց՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ Փաշինյան…

    Առանձնազրույց՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ․ Փաշինյան

    https://cdn4.telesco.pe/file/d708facc86.mov?token=ZaLo6e-C4vbuqPRwjz22KJ96d8szBVSC9rro0rVy7-gGfdaJ1RzuOnDGBa-qhxYm6JKOXSRWZMDvrcXljxVU66uoP5628w0Mw5LihPKwap4ZyvjTxOezLEzWsGJFu22PoRhhl9Fm4ymhvSjhvR23LURw2nbcV-rv67w1IlLz0yRd22jnXFYII8TCnSDMWEs5NMx7bCMpQyytzUBADL235qNodbPulTULDI0-NBaSOLTIP08R25HrrSiGg_NaznPx9gBvXF8UYs-2Pr4jSCIVl4eBm4Xvc-Dx1qYx8zaRA_YhISXRmhvQXykyNqcaral40SpCpVeDtosp6tbzuoUNVA

  • КСИР Ирана провел 17-й этап операции против США и Израиля, выпустив по американс…

    ❗️КСИР Ирана провел 17-й этап операции против США и Израиля, выпустив по американским и израильским целям более 40 ракет.
    @rusyerevantoday

  • 50 человек погибли, более 300 ранены за два дня израильских атак на территорию Л…

    50 человек погибли, более 300 ранены за два дня израильских атак на территорию Ливана, сообщили в Минздраве страны.
    @rusyerevantoday

  • Primaries, թե՞ դասական ընտրարշավԱՄՆ-ում primaries-ը ներհատուկ ընտրություն է կու…

    🔹 Primaries, թե՞ դասական ընտրարշավ
    ԱՄՆ-ում primaries-ը ներհատուկ ընտրություն է կուսակցության ներսում։ Հայաստանում, նման մրցակցություն ՔՊ-ում անհնար է պատկերացնել։ Իսկ երբ երկրի առաջին դեմքը տեսախցիկներով շրջում է փողոցներում ու «ժողովրդական» շփումներ ցուցադրում, դա արդեն ոչ թե ներհատուկ գործընթաց է, այլ դասական ընտրարշավ։
    🔹 «Պարզ տղայի» բեմադրությունը
    Ավտորիտար համակարգերում առաջնորդները հաճախ իրենց ներկայացնում են որպես «ժողովրդից մեկը»։ Օրինակ` Ռոդրիգո Դուտերտեն, Ուգո Չավեսը և Մուամմար ալ-Քադաֆին։ Վերջինս անգամ միլիարդների կարողությամբ իրեն «շարքային բեդուին» էր ներկայացնում՝ վրանում ապրելու ցուցադրական ժեստերով։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղ…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի վերահսկողության տակ
    Կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։
    Հորմուզի նեղուցը նավթի և գազի փոխադրման կարևորագույն ծովային ուղիներից է աշխարհում։
    ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական…
  • Иранские ресурсы публикуют ролик с отметкой о том, что на видео запечатлен момен…

    ❗️Иранские ресурсы публикуют ролик с отметкой о том, что на видео запечатлен момент, когда беспилотник Shahed-136 поражет американскую базу в Бахрейне.
    @bagramyan26