ՊԵԿ ՆԱՎ-ի պետ Գառնիկ Մարգարյանն արդեն ազատվել է պաշտոնից: Իսկ ու՞մ են նշանակելու այս կարևոր ու շատերի համար յուղոտ պաշտոնին
Ինձ ՊԵԿ-ից կեսկատակ ասում են` Գառնիկին ազատեցիր, բա ու՞մ ես տեղը նշանակելու: Ես էլ կեսկատակ ասեմ` դեռ չեմ որոշել, բայց այ ՊԵԿ-ում, ասում են, քննարկվել է ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալ Սարգիս Դաթվյանի թեկնածությունը: Սարգիսը նախկին ոստիկան ու ՊԵԿ նախկին աշխատակից, իր պաշտոնավարման ընթացքում «չոր աշխատավարձով» դոլարով միլիոնատեր դարձած ու այսօր դատախազության կողմից ապօրինի գույքով անցնող Միհրան Դավթյանի որդին է, որը պակաս «համեստ կարողության» տեր տղա չէ:
Ինձ ասացին` ՊԵԿ-ում բարեվարքության շրջանակներում հենց հոր հետ կապված քեյսը հաշվի առնելով` հետ են կանգնել ապօրինի գույքով անցնող նախկին պաշտոնյայի որդուն նշանակել ՆԱՎ-ի պետ, չհաշված` իր մասին էլ, որպես օպերլիազորի, մեղմ ասած` լավ բաներ չեն պատմում հատկապես ՊԵԿ-ի կողմից «տեռորի ենթարկվող» գործարար համայնքից, չհաշված` ՊԵԿ-ի իր կոլեգաների կարծիքները: Ու թեև ասում են` ինքը կարծես թե աչք է ունեցել Գառնիկի աթոռի վրա, բայց վերջում ինքն էլ է, չգիտես ինչու, հրաժարվել այդ պաշտոնին նշանակվելու մտքից:
Հ.Գ. Ու մի բան էլ. թե իրականում ինչ է եղել, կփորձեմ ճշտել ավելի ուշ, բայց եթե էլի են զանգել ինձ Սարգիս Դավթյանի համար, որ միջնորդեն` իրեն չանդրադառնամ կամ նախորդ գրածս ջնջեմ, ապա խոստանում եմ` էնպես կանեմ, որ Գառնիկին երանի կտա էդ «շատ լավ տղեն, որը հորը նման չի, խելոք, կարգին տղա է», ու որը ամեն օր մեկին գտնում է, որ չերեզով զանգեն իր համար բարեխոսեն, որ ինքը իրոք շատ լավ տղա է:
Արդեն 4-րդ, թե 5-րդ մարդն է զանգում իր համար` լավ իմանալով, որ բան չի փոխվելու: Սաքոյին ասեք` դրանով ինքը նախ և առաջ վիրավորում ու վատ դրության մեջ է դնում էդ զանգողներին, որոնք ինձ հարազատ մարդիկ են, հետո նաև իրենց արանքի մարդկանց:
#Առայժմ_այսքանը#Գառնիկ_ջան#Duxov#Շատ_չնեղվես#Սրանք_էնքան_են_բզբզալու#Որ_քեզ_նորից#Հետ_բերենքhttps://www.facebook.com/share/1CSZyTc32T/?mibextid=wwXIfr