Օմանից առաջին հատուկ չվերթը մարտի 3-ին, ժամը 06:15-ին ժամանել է Երևան։
Չվերթով Հայաստան են ժամանել Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով տարածաշրջանի տարբեր երկրներում մնացած քաղաքացիները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ նշելով, որ ինքնաթիռը Մասկատից տեղափոխել է ռազմական գործողությունների պատճառով այնտեղ մնացած քաղաքացիներին:
Տարհանման հատուկ չվերթը իրականացրել է FlyOne Armenia ավիաընկերությունը։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով չեղարկվել են մի շարք չվերթեր ԱՄԷ-ից, Իրանից, Կատարից և Իսրայելից դեպի Երևան և հակառակ ուղղություններով: