My Ameria-ն նորից խափանվել է․ Բանկի՝ ընդդիմադիր հայացքներով աշխատակիցը չի կարողանում լուծել իրեն վստահված խնդիրը
Հայաստանի ամենախոշոր ու հեղինակավոր բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» My Ameria հավելվալը նորից խափանվել է ու չի գործում, ինչը ֆինանսական խնդիրների ու պատճառ կարող է դառնալ Ամերիայի հաճախորդների համար: Բայց ամենի համար, բնականաբար, բանկը որևէ պատասխանատվություն չի պատրաստվում ստանձնել, միայն իրենց հեռախոսահամարին զանգահարելիս ավտոմատ ինքնապատասխանիչ են միացրել, որ քեզ «ավետի»` My Ameria-ն «տեխնիկական խնդրի պատճառով» նորից խափանվել է։
Նշենք, որ My Ameria հավելվածի պատասխանատուն, MakaryanNews-ի տեղեկություններով, Տիգրան Հունանյան անունով մի երիտասարդ է, որը, ոչ միայն իրեն ճանաչողների խոսքերով, այլև, ինչպես տեսնում ենք, իր կատարած աշխատանքով ապացուցում է, որ ոչ պրոֆեսիոնալ կամ անպատասխանատու կադր է։ Նրա մասին մամուլում ամիսներ առաջ գրվել է ու աղմուկ հանել բանկի ներսում, սակայն խնդիրը, փաստացի, մինչ օրս չի լուծվել։
Այստեղ նաև բանկի սխալ ու անորակ մենեջմենթի հարցն էլ կա, քանզի ասում են` Ամերիայում շունը տիրոջը չի ճանաչում, դրա համար էլ ամիսներով այս խնդիրը պահպանվում է, և չեն կարողանում նորմալ, պատասխանատու մեկին գտնել, որ կարողանա այս ծրագիրը խելքի բերել, ոչ թե հույսը դնել Տիգրան Հունանյան անունով կոնֆլիկտային, ոչ պրոֆեսիոնալ, բանկի ընձեռած հնարավորություններից օգտվող, բայց իր գլխավոր ֆունկցիան չկատարող մեկի վրա:
Ի դեպ, Տիգրան Հունանյանը, դատելով իր ֆեյսբուքյան էջի գրառումներից, կարծես թե ընդդիմադիր հայացքներ ունեցող տղա է, օրինակ՝ դեմ է ադրբեջանական բենզինին, կիսվում է Բաքվի բանտում պահվող մեր գերիների նկարներով, այդ թվում՝ Ամերիաբանկի նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանի նկարով, ինչը դրական է խոսում իր մասին, քանզի կարող էր այդպիսի մասնագիտական հատկանիշմերով մարդը շատ հանգիստ նիկոլական լինել, բայց դա մի կերպ չի արդարացնում իրեն վաստահված My Ameria հավելվածի՝ պարբերական բնույթ կրող խափանումները։
Հետաքրքիր է, որ «Ամերիաբանկի» անվտանգության՝ ժամկետանց ու Սովետական միլիացիայի ազդեցության տակ մնացած ուժայիններով համալրված ղեկավարությունը իրենց աշխատակցի ֆեյսբուքյան ընդդիմադիր գրառումների հանդեպ շատ լոյալ է, ու նրան չեն կանչել բացատրություն տալու կամ հորդորելու՝ քաղաքական չեզոքություն պահպանել, ինչը հատուկ է բանկերին, փոխարենը շատ հանդուրժող են իրենց աշխատակիցների անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի ու դրա հետևանքով հաճախորդներին պատճառված վնասների ու անհարմարության նկատմամբ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ