Արթուր Պողոսյան, էդ որ դեմքին` լրջություն, ձայնին` խորհրդավորություն հաղորդելով ու նույն բառը երկու անգամ կրկնելով պատմում ես, թե ոնց եք բացահայտել հանցագործությունը, կարո՞ղ է` նույն լրջությամբ էլ պատմես, թե ոնց եք անում, որ սպանության մեջ մեղադրվողին կամ զգալի քաշով թմուանյութով ձերբակալվածին ազատ եք արձակում, մաքսիմում` տնային կալանք եք տալիս, որից հետո էդ նույն մարդիկ շարունակում են դարձյալ հանցանք գործել, օրինակ` վերջին թարմ դեպքը, երբ տնային կալանքի մեջ գտնվողը նորից կրակել մարդ էր սպանել:
Իսկ կարո՞ղ է մի հատ էլ դատարաններից մի երկու` ընդդիմադիրներին by default կալանք տվող դատավոր բերես նստեցնես կողքդ, որ իրենց էլ բացատրեն, թե ինչի հիման վրա են բացահայտ հանցագործին կալանավորման միջնորդությունը բավարարելու փոխարեն վարչական հսկողություն սահմանում կամ տնային կալանք, իսկ ընդդիմադիր գործիչներին զուտ հայտարարություն անելու համար բանտարկում:
Բա եկեք դրանից խոսեք, ոչ թե Մերձավանի դեպքով չքմեղացեք` ամեն գնով ցույց տալով, թե սրա տակ քաղաքական ենթատեքստ չկա, չնայած նրան, որ մյուս կողմը ակնհայտ նիկոլականներ են: Էս ողբերգության ու երկու զոհի և մեկ վիրավորի մեղավորը նախ դուք եք` ամբողջ իրավապահ համակարգը, ձեր փնթի, ոչ պրոֆեսիոնալ և ոչ սրտացավ գործելաոճով: Հերիք է լոլոներ կարդաք, եթե դուք` ոստիկանություն, Քննչական կոմիտե, դատախազություն և դատարաններ, ի սկզբանե պրոֆեսիոնալ և սրտացավ գործեիք, Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահանյանն էսօր կենդանի կլինեին, դուք էլ չէիք փորձի ձեր անգործությունն ու մարդկանց արյան հաշվին հոգը խորքում շահած քաղաքական դիվիդենտները «արդարացնել» իբր անձնական վրեժխնդրությամբ:
@MakaryanNews