Այս տարի որոշեցի տելեգրամյան մասնագիտական ալիքը ստեղծել, չգիտեմ՝ ճի՞շտ էր, թե՞…Ու դեռ առավել նեղ մասնագիտական և շարքերի պլաններ կան, եթե ժամանակ և հավես լինի։ Իհարկե, կփորձենք ավելի լուրջ և էքսկլուզիվ բաներ անել։ 500 հետևորդի նույնիսկ չհասանք, բայց ինձ համար որակյալ և հավատարիմ հետևորդն է կարևոր։ Թեպետ ինձ վերջերս ասում են, որ այս ալիքը լուրջ տեղերում քննարկվում է, և տարածվում։ Այսինքն, լուռ աղմուկը երբեմն ավելին է, քան բաժանորդների թիվը։
Թող լիքը լավ լուրերի առիթ ունենանք, բանակին վերադառնա պատիվը, անունը։ Պատվաբեր խաղաղություն։
Հ.Գ. 44֊օրյա էջն էլ ինձ համար փակված չէ։