Աջափնյակի մետրոն կա՛ մետրոն
***
2017 — Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կիսակառույց Աջափնյակ կայարանի մոտից հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կավարտի այդ կայարանի շինարարությունը:
2018 — «Իմ քայլը» դաշինքը Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի շրջակայքում բիզնես և ուսումնական կենտրոններ կկառուցի: Դաշինքը նախատեսում է նաև առնվազն մեկով ավելացնել Երևանի մետրոպոլիտենի կայարանների քանակը:
2019 — Վերջապես. մետրոյի նոր կայարանի հետ կապված նախագիծը կյանքի է կոչվելու, զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ։
2021 — Մոտ 4 տարի, շուրջ 35 մլն դոլար, եւ Երեւանում մետրոյի 11-րդ կայարանն արդեն իրականություն կդառնա։
2021 — Մետրոյի նոր` «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող կա, առաջարկվել է 500մլն դոլարի զարգացման նախագիծ։ Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն:
2022 — Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
2022 — 2024 թվականին պետք է սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
2023 — Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։
2024 — Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։
2025 — Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը։
2025 — 2026թ. մենք կարող ենք սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Արդեն ունենք բոլոր փորձաքննություններն անցած վերջնական նախագիծ․ Ավինյան:
2025 — Աջափնյակի կայարանի շինարարությունը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար նախատեսված միջոցներն այլ ծախսեր փակելու համար:
2026 — Ծրագրի ամբողջական տևողությունը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), իսկ փուլային կառուցման տարբերակի դեպքում այն կարող է տևել մինչև 81 ամիս։
2026 — Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ մետրոյի Աջափնյակ կայարանի եւ մետրոյի արդիականացման ծրագրի աշխատանքները զուգահեռ են տարվում:
Հարութ Ուլոյան