Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ, շնորհակալություն պետք է հայտնել գոնե մեկ բանի համար, որ նա մեզ ցույց տվեց շատ մարդկանց իրական դեմքն ու տեսակը: Վերջերս Արփինե Հովհաննիսյանն էր շատ դիպուկ բնորոշել այս երևույթը. տեղի ունեցավ ապամիֆականացում:
Տարիներ շարունակ մեր իրականության մեջ փչվել են միֆեր, ստեղծվել են «կռուտոյ» կերպարներ, «հեղինակություններ», ստեղծվել է մի իրականություն, որը կեղծ էր ու այս տարիներին տեղի ունեցավ այդ ամենի «պայթյունը». «կռուտոյ» կերպարներն առաջինը կզեցին ու դարձան կատու, հեղինակությունները դարձան տասովչիկ, սկզբունքայնություն դրսևորեցին մարդիկ, որոնցից ամենաքիչը դա կսպասեիր:
Չգիտեմ, թե երբ կավարտվի այս տրագիկոմեդիան, որի մեջ ապրում ենք բոլորս, բայց հստակ է, որ մեր երկրի համար այս փուլի ավարտից հետո մենք չենք ունենալու միֆեր, չենք ունենալու կեղծ իրականություն, որովհետև արդեն բոլորի համար պարզ է, թե ով ով է: