📱 ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրությունըՊետական եկամուտների կոմիտեն ստուգում է 2025 թվականին Հայաստանից Բելառուս արտահանված բջջային հեռախոսների վիճակագրության հավաստիությունը,
որոնք ներկայացվել են որպես հայկական արտադրանք։Օրեր առաջ «Հետքը»
հրապարակել է հայկական ծագման արտադրանքի արտահանման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, և կասկածի տակ են առնված ապրանքների մասին տվյալները։
📌 Մասնավորապես, նախարարությունից ստացված ցանկերի հիման վրա պարզել էինք, որ հայկական ծագման արտադրանքի ներքո է ներկայացված, օրինակ, Հայաստանից Բելառուս արտահանված 1130 հատ բջջային հեռախոս, որի ընդհանուր արժեքը կազմել է 24 մլն դոլար։ Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների նման արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին արժեքը կազմում է 8.2 մլն դրամ կամ 21 341 դոլար։
🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
ՊԵԿ-ը ստուգում է «հայկական ծագման» թանկարժեք հեռախոսների արտահանման վիճակագրությունը
Այստեղ ոչ միայն տարօրինակ է այն, որ Հայաստանում չկա բջջային հեռախոսների նման արտադրություն, այլև՝ արտահանված հեռախոսների 1 հատի միջին…